«Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան հայտնվել է «Բարսելոնայի» թիրախում, հայտնում է Fichajes-ը։ Կատալոնական ակումբի ղեկավարությունը վրացի վինգերին դիտարկում է որպես ֆրանսիացի Ուսման Դեմբելեի հավանական փոխարինող, ում ապագան դեռևս անորոշ է։
Ավելի վաղ նրա նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերել նաև Մադրիդի «Ռեալը»:
Կվարացխելիան Իտալիայի առաջնության հինգ խաղում խփել է չորս գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում, ինչպես նաև օգոստոսին ճանաչվել է Ա Սերիայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
21-ամյա Կվարացխելիան «Նապոլիին» է միացել այս ամառ: Նրա պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։ Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո: