Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին պատասխանել է այն հարցին, թե ով կարող է փոխարինել թիմի վնասվածք ստացած կենտրոնական հարձակվող Կարիմ Բենզեմային։
«Մենք Բենզեմային փոխարինելու հստակ թեկնածու չունենք, քանի որ նա աշխարհի լավագույն հարձակվողն է։
Կարիմին փոխարինող չկա նաև տրանսֆերային շուկայում։ Բայց փոխարենը կարող են խաղալ այլ ֆուտբոլիստներ՝ տարբեր խաղային որակներով:
Իհարկե ավելի լավ կլիներ, որ նա արագ ապաքինվեր։ Անցյալ տարի նրա ելույթը մեզ օգնեց հասնել հաջողության։
Այնուամենայնիվ, մենք ռեսուրսներ ունենք Կարիմին փոխարինելու համար»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Տարբեր աղբյուրների համաձայն՝ Բենզեման վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել 10 օրից մինչև 3 շաբաթ։
Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը կխաղա «Մալյորկայի» հետ։