Ռաֆինյա. «Ես մերժեցի այդ ակումբին «Բարսելոնա» տեղափոխության համար»

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան, ով կատալոնական ակումբ է տեղափոխվել «Լիդսից», խոստովանել է, որ կարող էր կարիերան շարունակել «Չելսիում»:

«Այո՛, ես մերժեցի «Չելսիին», քանի որ երազում էի կրել «Բարսելոնայի» մարզաշապիկը, այն ակումբի, որին երկրպագել եմ մանկուց։ Դեռևս այն ժամանակից, ինչ Ռոնալդինյոն եկել էր այստեղ։ Նրա գալով ես սկսեցի ավելի լավ հասկանալ այս ակումբը և նրա պատմությունը: Ես ուզում էի դրա մի մասնիկը լինել:

Այնպես որ, սա իմ երազանքն է, և այն ավելի ուժեղ էր, քան ցանկացած այլ առաջարկ, անկախ նրանից, թե որքան շռայլ էր»,- ասել է Ռաֆինյան La Vanguardia-ին տված հարցազրույցում: