ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն մեկնաբանել է Մբապպեի և Նեյմարի կոնֆլիկտը

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն Լիգա 1-ի 7-րդ տուրի՝ «Բրեստի» հետ հանդիպման նախօրեին մեկնաբանել է թիմի հարձակվողներ Նեյմարի ու Կիլիան Մբապպեի կոնֆլիկտը։

«Նեյմարի և Կիլիանի (Մբապպե) փոխհարաբերությունները շատ լավ են: Նրանք միասին մարզումներ են անցկացնում։ Դա խաղային իրավիճակ էր:

Այս մասին ես խոսել եմ Կիլիանի հետ, և կարծում եմ, որ նրանք արդեն ամեն ինչ քննարկել են միմյանց հետ։ Համոզված եմ, որ նա մի քանի գոլային փոխանցումներ կտա Նեյին։ Այդ ժամանակվանից ես նրանց միջև առանձնակի լարվածություն չեմ զգացել»,- Գալտիեի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն: