Լուկա Մոդրիչ. «Հիմա առավել, քան երբևէ մեծ հաճույք եմ ստանում ֆուտբոլից»

«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կիսվել է իր կարծիքով իր ֆուտբոլային երկարակեցության մասին։ Օրերս խորվաթ ֆուտբոլիստը դարձավ 37 տարեկան։

«Ես մեծ հաճույք եմ ստանում ֆուտբոլից, առավել, քան երբևէ։ Չգիտեմ, թե արդյոք դա պայմանավորված է իմ տարիքով, բայց նման տարիներին բավականին դժվար է բարձր մակարդակով հանդես գալը, ուստի գնահատում եմ այն, ինչ ունեմ հիմա։

Ինձ հարցնում են, թե որն է իմ գաղտնիքը, բայց ես չգիտեմ։ Ամեն ինչ ինքստինքյան է ստացվում: Ես ապրում եմ ֆուտբոլով օրական 24 ժամ, և դա շատ կարևոր է»,- Մոդրիչի խոսքերն է մեջբերում Marca-ն։