Վան դեր Սարը քննադատել է Տեն Հագին «Այաքսի» ֆուտբոլիստներին ձեռք բերելու համար

«Այաքսի» գործադիր տնօրեն Էդվին վան դե Սարը քննադատել է թիմի նախկին մարզիչ Էրիկ տեն Հագին, ով այս ամառ գլխավորեց «Մանչեսթեր Յունայթեդը»:

Պաշտպան Լիսանդրո Մարտինեսը և հարձակվող Անտոնին վերջին տրանսֆերային պատուհանի ժամանակ ամստերդամյան ակումբից տեղափոխվեցին Մանչեսթեր։

«Այաքսի» ճակատագիրն այն է, որ մենք միշտ զարգանում ենք և շատ լավ ֆուտբոլիստներ ենք փնտրում, եթե նրանք ցանկանում են հաջորդ քայլն անել, ապա միշտ գնում են Անգլիա, Գերմանիա կամ Իսպանիա: Մենք կորցրինք Էրիկին: Գիտեինք, որ կորցնում ենք հիանալի մարզչի: Եվ այո՛, նա մեզ իրականում չի օգնում: Իհարկե, նա վերցրեց մեր լավագույն ֆուտբոլիստներին երկուսին, մենք նրանց համար մեծ գումարներ ստացանք։ Եվ, իհարկե, սա ինչ-որ տեղ «Այաքսի» ճակատագիրն է»,- Վան դեր Սարի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: