Կատարում պաշտոնապես բացել է վերջին մարզադաշտը, որը կհյուրընկալի 2022 թվականի աշխարհի առաջնության հանդիպումները, հայտնում է L`Equipe-ը։
Խոսքը «Լուսայլ» մարզադաշտի մասին է, որը գտնվում է Դոհայից 20 կմ հյուսիս հեռավորության վրա։ Բացման հանդիպումը տեղի ունեցավ ուրբաթ՝ սեպտեմբերի 11-ին։ Դրան մասնակցել են Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի չեմպիոնները՝ համապատասխանաբար «Ալ-Հիլալն» ու «Զամալեկը»։
Նորման Ֆոսթերի ճարտարապետական ընկերության կողմից նախագծված Lusail Golden մարզադաշտն ԱԱ-2022-ի ընթացքում միաժամանակ կարող է տեղավորել մինչև 80,000 հանդիսական. սա Մունդիալի ամենամեծ արենան է: Կազմակերպիչների խոսքով՝ այս մարզադաշտում աշխարհի առաջնության հանդիպումների բոլոր տոմսերը սպառված են։