Կիլիան Մբապպեն նշել է՝ որ դրվագն է համարում իր կարիերայում վատագույնը

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն նշել է՝ որ դրվագն է համարում իր կարիերայում վատագույնը։

«Կարիերայիս վատագույնը պահը Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում պարտվելն է։

Խաղավարտից հետո դու մեդալ ես ստանում ու տեսնում գավաթ, որը քեզ համար չէ։

Տարօրինակ զգացողություն է, բայց կյանքն է այդպիսին»,- Մբապպեի խոսքը մեջբերում է The Wall Street Journal-ը։