«Միլանը» երկարաձգել է պայմանագիրը կիսապաշտպան Սանդրո Տոնալլիի հետ։
Ինչպես տեղեկացնում է Իտալիայի գործող չեմպիոնի պաշտոնական կայքը, 22-ամյա ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիրը հաշվարկված է մինչեւ 2027 թվականի հունիսի 30-ը։
Ըստ ինսայդեր Նիկոլո Շիրայի՝ իտալացու աշխատավարձը նոր պայմանագրով կկազմի տարեկան 3 միլիոն եվրո։
Տոնալլին «Միլան» է տեղափոխվել 2020 թվականին, «ռոսոներիների» կազմում, կիսապաշտպանը անցկացրել է 87 հանդիպում, որոնցում դարձել է 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Տոնալլիի հաշվին Իտալիայի հավաքականի կազմում 11 հանդիպում.