Յապ Ստամ. ««Յունայթեդն» այն ակումբն է, որը ես սիրում եմ»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Յապ Ստամը հայտարարել է, որ բաց է ակումբում մարզչական աշխատանքի ացնելու համար:

«Ես երբեք չեմ խոսել «Յունայթեդի» հետ, ինձ ոչ ոք որևէ հարցով չի զանգահարել: Բայց ֆուտբոլում այդպես լինում է։

Ինչպես նախկինում ասացի, «Յունայթեդն» այն ակումբն է, որը ես սիրում եմ: Ես այնտեղ կայացա որպես մարդ և որպես ֆուտբոլիստ, նրանք ինձ ավելի ուժեղ դարձրին, դարձրին այնպիսին, ինչպիսին կամ հիմա: Ես պատմություն կերտեցի այս ակումբի հետ, և եթե նրանք իմ կարիքն ունենան, ես ակումբի տրամադրության տակ եմ»,- Ստամի խոսքերն է մեջբերում De Telegraaf-ը։