Ֆաբիո Կապելոն Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիին համարում է բոլոր ժամանակների լավագույն իտալացի մարզիչը։
«Անչելոտտին բոլոր ժամանակների լավագույն մարզիչն է։ «Ռեալը» նրա գլխավորությամբ անընդհատ կատարելագործվում է»,- Կապելոյի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ Կառլո Անչելոտին ֆուտբոլի պատմության միակ մարզիչն է, որը 5 տարբեր թիմերի հետ դարձել է ազգային առաջնության հաղթող։