Ջոն Սթոունզ. «Հուսով եմ՝ դեռ երկար կխաղամ «Մանչեսթեր Սիթիում»

«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Ջոն Սթոունզը խոսել է իր կարիերայի մասին:

Հիշեցնենք, որ «Էվերթոնի» նախկին ֆուտբոլիստը «քաղաքաբնակների» ճամբար է տեղափոխվել 2015 թվականի ամռանը:

«Հուսով եմ, որ դեռ երկար տարիներ կխաղամ «Մանչեսթեր Սիթիում»: Սա այն վայրն է, որն ինձ շատ է դուր գալիս: Ես սիրում եմ այս ակումբը, շրջապատի մարդկանց: Այս ամենն ինձ ստիպում է ամեն օր գալ և փորձել հաջողակ լինել»,- ասել է Սթոունզը «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում։