«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը գովել է իր թիմակից Խուլիան Ալվարեսին.
«Խուլիանը հիանալի ֆուտբոլիստ է, նա մեծ տաղանդ ունի: Պետք է ասեմ, որ նա շատ լավն է, և ինձ հիշեցնում է Սերխիո Ագուերոյին։ «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ բոլորը տեսան, թե ինչի է նա ընդունակ, և բոլորը հասկացան, որ մենք կարող ենք միասին խաղալ։
Մեզ համար շատ կարևոր է լավ գործակցել խաղադաշտում։ Ալվարեսին մեծ ֆուտբոլային ապագա է սպասում»,- Հոլանդին է ցիտում Telemundo Deportes-ը: