«Բարսելոնայի» նախկին հարձակվող Մարտին Բրեյթուեյթը հիացած է իր նախկին թիմակից Ուսման Դեմբելեի տաղանդով։
«Ես երբեք չեմ տեսել Ուսման Դեմբելեի նման տաղանդ ունեցող ֆուտբոլիստի։ Ես սա բացարձակապես լուրջ եմ ասում»,- նշել է դանիացին:
«Լեո Մեսսին դա Լեո Մեսսին է, նրան կարելի է հաշվի չառնել, բայց հենց Լեոյից հետո ես կնշեմ Դեմբելեին։ Այս տղան առանձնահատուկ է: Ուսմանը կարողանում է ավելի շատ ազդել խաղի վրա, քան Լևանդովսկին։ Բացի այդ, նա պարզապես լավ մարդ է»,- ասել է դանիացին։