Հայտնի է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը

Կատալոնական «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվել է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Մրցաշարի խմբային փուլի առաջին տուրում Լևանդովսկին հեթ-տրիկի հեղինակ էր դարձել չեխական «Վիկտորիա Պլզենի» դեմ խաղում (5-1):

Քվեարկության արդյունքում 34-ամյա հարձակվողը առաջ է ացել Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Լերոյ Սանեից, իտալական «Նապոլիի» կիսապաշտպան Պյոտր Զելենսկուց և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեից։

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդը տուրը կկայանա հաջորդ շաբաթ։ Մրցաշարի գործող գավաթակիրը Մադրիդի «Ռեալն» է։