Կիսապաշտպան Ռադե Կրունիչը նոր պայմանագիր է կնքել «Միլանի» հետ։ Համաձայնագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
28-ամյա բոսնիացին «Միլանում» հանդես է գալիս 2019 թվականից։ Նա թիմի կազմում անցկացրել է 91 հանդիպում։
Իր կարիերայի մեծ մասը մինչ «Միլան» տեղափոխվելը Կրունիչն անցկացրել է «Էմպոլիում»:
https://twitter.com/acmilan/status/1567839753675968514