Էրիկ տեն Հագը խոսել է Անտոնի Մարսիալի ապաքինման մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է հարձակվող Անտոնի Մարսիալի առողջական վիճակի մասին։

«Նա դեռ բացակայում է։ Մարսիալն առաջադիմում է, բայց պատրաստ չէ վերադառնալ թիմային մարզումներին կամ խաղին»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

26-ամյա ֆրանսիացու մոտ ախտորոշվել է աքիլեսյան ջլի բորբոքում։ Մարսիալի վերականգնման ժամկետները հայտնի չեն: