Պյոտր Զելինսկի. «Նապոլին» արժանի էր «Լիվերպուլի» նկատմամբ հաղթանակին»

«Լիվերպուլի» հետ հանդիպման (4:1) լավագույն ֆուտբոլիստ ճանաչված «Նապոլիի» կիսապաշտպան Պյոտր Զելինսկին մեկնաբանել է վերջնական արդյունքը:

«Ես լավ հանդիպում անցկացրի՝ նույնիսկ առանց հաշվի առնելու երկու գոլը։ Սակայն ամենից շատ ուրախ եմ թիմի համար, թե ինչպես խաղացինք: Մենք արժանի էինք այս հաղթանակին: Սա գրեթե կատարյալ հանդիպում էր: Մենք չգիտենք, թե որքան հեռուն կարող ենք գնալ»,- Զելինսկու խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Լիվերպուլի» հետ խաղում լեհը երկու գոլի հեղինակ դարձավ և մեկ գոլային փոխանցում կատարեց։