Անտոնիո Կոնտեն գնահատել է Չեմպիոնների Լիգայում Ռիշարլիսոնի նորամուտը

«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն գնահատել է հարձակվող Ռիշարլիսոնի նորամուտը Չեմպիոնների Լիգայում։ «Խցանները» խմբային փուլի մեկնարկային խաղում 2:0 հաշվով հաղթեցին «Մարսելին», որում երկու գոլերն էլ խփեց թիմի բրազիլացի նորեկը։

«Ես շատ լավ հիշում եմ, թե ինչպես Ռիշարլիսոնը պայմանագիր կնքեց մեզ հետ և ասաց. «Ես չեմ համբերում խաղալ Չեմպիոնների Լիգայում և լսել այդ երաժշտությունը: Երբ ֆուտբոլիստն ասում է այս խոսքերը, դա նշանակում է, որ նա մեծ ցանկություն ու մեծ կամք ունի խաղալու։

Չեմպիոնների Լիգայի գիշերներն առանձնահատուկ են: Խաղից առաջ մենք խոսեցինք ֆուտբոլիստների հետ, որպեսզի նրանք իմանան, որ մենք իսկապես գնահատում ենք նրանց աշխատանքը նախորդ մրցաշրջանում, նրանց մեծ աշխատանքը և այն զոհողությունները, որոնք ամեն ինչ բերեցին, որպեսզի մենք կարողանանք անցկացնել այս երեկոն: Կարծում եմ՝ մենք պետք է երջանիկ լինենք»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։