Յուրգեն Կլոպ. «Վուլվերհեմփթոնը» երևի չկարողացավ զսպել ծիծաղը՝ նայելով այսօրվա խաղին»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Չեմպիոնների Լիգայի՝ «Նապոլիի» հետ խաղում (1:4) կրած պարտության մասին:

«Կարծես թե մենք պետք է նորովի հայտնագործենք ինքներս մեզ, մենք որակի պակաս ունենք շատ առումներով: Մենք ստիպված կլինենք դա անել Պրեմիեր Լիգայի և Չեմպիոնների Լիգայի մրցաշրջանի ընթացքում։

Երեք օրից խաղալու ենք «Վուլվերհեմփթոնի» հետ։ Նայելով այսօրվա խաղին՝ նրանք, անշուշտ, չէին կարողանում զսպել ծիծաղը»,- Կլոպի խոսքերն է մեջբերում լրագրող Կիֆեր Մակդոնալդը։