Ռոբերտ Լևանդովսկին՝ Չեմպիոնների Լիգայի պատմության 3-րդ ռմբարկու

Չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 7-ին, «Բարսելոնան» տանը 5:1 հաշվով հաղթեց «Վիկտորիա Պլզենին»: Կատալոնացիների հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դարձավ հեթ-տրիկի հեղինակ: 

Լեհ ֆուտբոլիստը Չեմպիոնների Լիգայում խփեց իր 89-րդ գոլը և մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուների ցանկում բարձրացավ երրորդ հորիզոնական։ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման իր ակտիվում ունի 86 գոլ։

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (140 գոլ), ով այս մրցաշրջանում չի մասնակցում մրցաշարին, շարունակում է մնալ Չեմպիոնների Լիգայի պատմության լավագույն ռմբարկուն։ Երկրորդ տեղում ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին է՝ 125 գոլ։