«Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն գնահատել է կատալոնական ակումբի՝ Չեմպիոնների Լիգայի խմբից դուրս գալու հնարավորությունները։
C խմբում Բարսան կմրցի «Բավարիայի», «Ինտերի» և «Վիկտորիա Պլզենի» հետ:
«Մենք գիտենք, որ խմբից դուրս գալու մեծ հնարավորություններ ունենք։ Սակայն շատ մրցունակ ու բարդ հանդիպումներ են լինելու, քանի որ խմբում լավ թիմեր կան։ Ես ոգևորված եմ, քանի որ ֆուտբոլ եմ խաղում նման հանդիպումների համար։
Մենք լավ թիմ ունենք՝ շատ տաղանդավոր ֆուտբոլիստներով և կարող ենք շատ վտանգներ ստեղծել (մրցակիցների համար)»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը: