«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը մեկնաբանել է գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելի հեռացումը «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից։
«Տուխելը ակումբի ղեկին անցկացրած 60% խաղերում հաղթել է: Շատ մարզիչներ կուրախանային այդպիսի արդյունքով։ Բայց «Չելսին» հստակ արտահայտել է իր դիրքորոշումը:
Կարելի է համարել, որ այս քայլը կնվազեցնի Տուխելի վարկանիշը բայց նա լավ մարզիչ է։ Ինձ համար այս հրաժարականը իմաստ չունի»,- Ֆերդինանդի խոսքերն է մեջբերում BBC-ին: