Պաշտոնական. Դոմենիկո Տեդեսկոն հեռացվեց «Լայպցիգի» գլխավոր մարզչի պաշտոնից

Գերմանացի մասնագետ Դոմենիկո Տեդեսկոն լքել է «Լայպցիգի» գլխավոր մարզչի պաշտոնը։

Գերմանական ակումբը հայտարարել է, որ դադարեցրել է համագործակցությունը 36-ամյա մասնագետի հետ, որը թիմը գլխավորում էր 2021 թվականի դեկտեմբերից։

Այդ մասին հաղորդվում է գերմանական ակումբի պաշտոնական կայքում: Հիշեցնենք, որ երեկ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի անդրանիկ տուրում թիմը 1-4 հաշվով պարտվեց Դոնեցկի «Շախտյորին»։