«Չելսին» Թոմաս Տուխելի գլխավորությամբ հիասթափեցնող վիճակագրություն ունի

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում  «Չելսին» սեփական հարկի տակ 0։1 հաշվով պարտություն կրեց Զագրեբի «Դինամոյից»։

«Չելսին» Թոմաս Տուխելի գլխավորությամբ առաջին անգամ երեք արտագնա խաղում անընդմեջ պարտվել է, հայտնում է OptaJoe-ն Twitter-ում:

Վերջին անգամ լոնդոնյան թիմի հետ նման բան տեղի է ունեցել 2020 թվականի դեկտեմբերին, երբ գլխավոր մարզիչն էր Ֆրենկ Լեմպարդը։

«Դինամոյից» կրած պարտությունից առաջ «թոշակառուները» Պրեմիեր Լիգայի արտագնա հանդիպումներում պարտվել են «Լիդսին» (0:3) և «Սաութհեմփթոնին» (1:2):