Կարիմ Բենզեման վնասվածք է ստացել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման վնասվածք է ստացել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի «Սելթիկի» դեմ խաղում։

Ֆրանսիացի հարձակվողը վնասվածքի պատճառով ստիպված էր փոխարինվել առաջին խաղակեսի ընթացքում։ Բենզեմային խաղադաշտում փոխարինել է Էդեն Ազարը։

Ֆրանսիացի ռմբարկուի ապաքինման ժամկետները դեռևս հայտնի չեն:

Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա Բենզեման անցկացրել է 4 հանդիպում, որոնցում դարձել է 3 գոլի հեղինակ։