Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների Lիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղից առաջ կիսվել է մտքերով:
«Խմբից դուրս գալու համար բավարար կլինի 10 միավոր վաստակելը: Կարծում եմ՝ ՊՍԺ-ն Չեմպիոնների Լիգայում հաղթելու հիմնական ֆավորիտն է:
Հիանալի հանդիպում է սպասվում»,- Ալեգրիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
ՊՍԺ – «Յուվենտուսը» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին ժամը 23:00-ին: