CONFERENCE LEAGUE. «Փյունիկի» հայտացուցակը «Բազելի» դեմ խաղի համար

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի չեմպիոն Երևանի «Փյունիկը» սեպտեմբերի 8-ին անդրանիկ հանդիպումը կանցկացնի Կոնֆերենցիաների Լիգայի H խմբում: Առաջին տուրում մեր թիմը կհյուրընկալվի «Բազելին» (23:00):

Հայտնի է երևանյան թիմի հայտացուցակը «Բազելի» դեմ հանդիպման համար:

Դարպասապահներ՝ 1. Դավիդ Յուրչենկո, 32. Սերգեյ Միքայելյան, 71. Ստանիսլավ Բուչնև:

Պաշտպաններ՝ 6. Ժունինյո, 15. Միխայիլ Կովալենկո, 21. Արթուր Ավագյան, 27. Նիկիտա Բարանով, 30. Ալեքսանդր Գոնսալես, 57. Արման Եղիազարյան, 62. Ռոբերտ Դեմիրճյան, 79. Սերգեյ Վակուլենկո, 90. Ալեքսանդր Միլկովիչ, 95. Անտոն Բրատկով։

Կիսապաշտպաններ՝ 9. Արտակ Դաշյան, 10. Ստեֆան Սպիրովսկի, 11. Հովհաննես Հարությունյան,17. Ռոման Կարասյուկ, 23. Արաս Օզբիլիս, 29. Եվգենի Կոչուկ, 88. Յուրի Գարեգինյան:

Հարձակվողներ՝ 2. Լուկա Յուրիչիչ, 14. Յուսուֆ Օտուբանջո, 19. Գրենիկ Պետրոսյան, 77. Դամե Դիոպ, 87. Ալեքսանդր Կարապետյան: