Չավին հաստատել է, որ Միրալեմ Պյանիչը կլքի «Բարսելոնան»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի հնարավոր տեղափոխությունը «Շարժա»։

«Պյանիչը որոշել է հեռանալ, որպեսզի ավելի շատ հնարավորություններ ստանա խաղալու. նա իսկական պրոֆեսիոնալ է, կարծում եմ, որ նա հնարավորություններ ուներ այստեղ, բայց յուրաքանչյուրն ընտրում է իր ճանապարհը»,- ասել է Չավին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 32-ամյա բոսնիացին կլքի ակումբը:

Նախորդ մրցաշրջանը Պյանիչը վարձավճարով անցկացրել է «Բեշիքթաշում», որի կազմում 26 խաղում կատարել է 4 գոլային փոխանցում։

Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2024 թվականի հունիսին։