Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդին ազգային թիմ վերադարձնելու տարբերակը:
Հիշեցնենք, որ հարձակվողը չի հրավիրվել հավաքական 2021 թվականի Եվրոպայի առաջնությունից ի վեր, որում ֆուտբոլիստը չկարողացավ անվրեպ իրացնել 11-մետրանոց հարվածն Իտալիայի ընտրանու դեմ եզրափակիչ խաղում:
Ինչպես հայտնում է Express Sport-ը՝ Սաութգեյթը տպավորված է մրցաշրջանի սկզբում Ռեշֆորդի ցուցադրած խաղով: Նոր մրցաշրջանի 6 խաղում հարձակվողը դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ «Արսենալի» դեմ վերջին հանդիպմանը 24-ամյա ֆուտբոլիստը դուբլի հեղինակ դարձավ։