«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին կիսվել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 1-ին տուրի՝ «Զալցբուրգի» դեմ խաղից ունեցած սպասելիքներով։
«Մենք պետք է մեծ ոգևորությամբ մոտենանք այս հանդիպմանը, հարգանքով վերաբերվենք մրցակցին և միևնույն ժամանակ չմոռանանք մեր ուժեղ կողմերի մասին։ Սա լավ փորձություն կլինի։ «Զալցբուրգը» ցուցադրում է շատ արագ և որակյալ խաղ»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
«Զալցբուրգ» – «Միլան» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։