ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին կիսվել է Չեմպիոնների Լիգայի նոր ձևաչափի վերաբերյալ իր կարծիքով:
«Ֆուտբոլը հիմնված է ավանդույթների վրա, բայց այն պետք է լինի նորարար, ստեղծագործ»,- Ալ-Խելաիֆիի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։ «Շատ ավելին կարելի է անել երկրպագուներին գրավելու և հանդիպումներն էլ ավելի հետաքրքիր դարձնելու համար: Օրինակ՝ կարելի է խոսել այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում ֆուտբոլիստների և խաղի շուրջ։
Չեմպիոնների Լիգայի նոր ձևաչափը, եկամուտների զգալի աճի շնորհիվ, արդեն ցույց է տալիս, որ մենք կարող ենք զարգանալ բոլոր ակումբների մակարդակով, այլ ոչ թե նախապատվությունը տալով Սուպերլիգայի միայն երկու-երեք ակումբներին»