Արգենտինացի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն գնահատել է Չեմպիոնների Լիգայում ՊՍԺ-ի շանսերը:
«Լիոնել Մեսսիի հետ թիմը միշտ պայքարում է Չեմպիոնների Լիգայում հաղթանակի համար: Նա ունի հաղթողի մտածելակերպ և բարձր մրցակցային ոգի։ Ավելին, ՊՍԺ-ն ունի այնպիսի հիանալի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Կիլիան Մբապպեն և Նեյմարը։ Բացի այդ, ՊՍԺ-ն արդեն փորձ է ձեռք բերել Եվրոպայում»,- ասել է Ագուերոն Stake-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայում ՊՍԺ-ի լավագույն արդյունքը 2020 թվականին մրցաշարի եզրափակիչ դուրս գալն է։ Այնժամ փարիզեցիները նվազագույն հաշվով պարտվեցին «Բավարիային»։