«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն կիսվել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի՝ Մադրիդի «Ռեալ» չտեղափոխվելու որոշման մասին իր կարծիքով:
«Մբապպեի համար ավելի լավ է ՊՍԺ-ում»,- Դեմբելեի խոսքերն է մեջբերում Diario Sport-ը։ «Կարծում եմ՝ նրան շատ է դուր գալիս ՊՍԺ-ն։ Սա նրա փոքրիկ ակումբն է: «Բարսելոնայի» համար լավ է, որ Կիլիանը մնաց ՊՍԺ-ում: Չգիտեմ՝ նա հետագայում կտեղափոխվի Լա Լիգա, թե կմնա Փարիզում»։
Նախորդ մրցաշրջանի վերջում Մբապպեն հրաժարվել էր տեղափոխվել «Ռեալ» և երկարաձգել էր պայմանագիրը ՊՍԺ-ի հետ մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։