Պեպ Գվարդիոլան՝ ՉԼ-ում հաղթելու «Մանչեսթեր Սիթիի» հնարավորության մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է այն հարցին, թե արդյոք իր թիմն այս մրցաշրջանում կհաղթի Չեմպիոնների Լիգայում։

«Արդյոք մենք կհաղթե՞նք, թե՞ ոչ. ես չգիտեմ։ Սպորտը միշտ ևս մեկ հնարավորություն է տալիս։ Կցանկանայի, որպեսզի նույն պատմությունն ունենայի, ինչ «Սևիլիան» Եվրոպա Լիգայում:

Ամեն ինչ կախված է մեր աշխատանքից։ Եթե ​​մենք բավականաչափ լավը չլինենք, կվերադառնանք տուն և կպատժվենք երկրպագուների ու լրատվամիջոցների կողմից, իսկ որոշ ժամանակ անց նորից առաջ կգնանք: Նախորդ մրցաշրջանում մենք պայքարում էինք եզրափակիչ փուլեր դուրս գալու համար, գիտենք, թե որքան դժվար է լինելու»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում լրագրող Ջեք Գոենը: