«Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակը՝ Եվրոպա Լիգայի համար

«Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբն ընտրել է Եվրոպա Լիգայի խմբային փուլի հանդիպումների համար հայտացուցակը։

Ցանկում ներառված է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով վերջին անգամ խաղացել է Եվրոպա Լիգայում 2002/2003 մրցաշրջանում: Այնժամ մրցաշարը կոչվել է ՈւԵՖԱ-ի գավաթ, իսկ պորտուգալացին հանդես է եկել Լիսաբոնի «Սպորտինգում»։

«Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակը.

Դարպասապահներ՝ Դե Խեա, Դուբրավկա, Հիտոն

Պաշտպաններ՝ Դալո, Լինդելյոֆ, Մագուայր, Մալասիա, Մարտինես, Շոու, Տուանզեբե, Վարան, Վան-Բիսակա

Կիսապաշտպաններ՝ Կազեմիրո, Էրիկսեն, Ֆերնանդեշ, Ֆրեդ, Մաքթոմինեյ, Պելիստրի, Սանչո, Վան դե Բեկ;

Հարձակվողներ՝ Անտոնի, Գարնաչո, Մարսիալ, Ռեշֆորդ, Ռոնալդու:

Հիշեցնենք, որ խմբային փուլում «Յունայթեդի» մրցակիցներն էին «Օմոնիան», «Շերիֆը» և «Ռեալ Սոսյեդադը»: