Արսեն Զախարյանը՝ իսպանական գրանդների թիրախում

Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը հայտնվել է «Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» հետաքրքրության կենտրոնում, հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնացիները հույս ունեն կիսապաշտպանի հետ պայմանագիր կնքել 2024 թվականին՝ մոսկովյան ակումբի հետ նրա համաձայնագրի ժամկետի ավարտից հետո։

19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու գլխավոր հավակնորդը մնում է «Չելսին», որը չէր կարողացել ձեռք բերել Զախարյանին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, քանի որ գործարքը ձախողվել էր տեխնիկական պատճառներով։