«Չելսին» և Մեյսոն Մաունթը մոտ են համաձայնության գալուն

«Չելսին» մտադիր է նոր պայմանագիր կնքել կիսապաշտպան Մեյսոն Մաունթի հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Կողմերն արդեն մի քանի ամիս է՝ բանակցում են։ Այժմ Մաունթը սպասում է լոնդոնյան ակումբի վերջնական առաջարկին։

23-ամյա ֆուտբոլիստը «Չելսիի» ակադեմիայի սան է։ Նրա գործող համաձայնագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։

Թիմի կազմում Մաունթը հաղթել է Չեմպիոնների Լիգայում, ինչպես նաև նվաճել ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը և աշխարհի ակումբային առաջնության գավաթը։