Հայտնի է՝ որքան գումար պետք է «Լիվերպուլը» վճարի Արթուր Մելոյի տրանսֆերի համար

Հայտնի են դարձել կիսապաշտպան Արթուր Մելոյի՝ «Յուվենտուսից» «Լիվերպուլ» տեղափոխության մանրամասները, տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Անգլիական ակումբը բրազիլացուն վարձակալել է մինչև մրցաշրջանի ավարտը ժամկետով։ Մերսիսայդցիները հաջորդ ամռանը կարող են ձեռք բերել 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը 37,5 միլիոն եվրոյով, սակայն գնման օպցիան պարտադիր չէ:

«Լիվերպուլը» նաև պայմանավորվել է, որ եթե գնի կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքները, ապա այդ գումարը կվճարի 2 տարվա ընթացքում:

Անձամբ Արթուրը նախնական համաձայնություն է տվել անգլիական ակումբի հետ լիարժեք երկարաժամկետ պայմանագիր կնքելու համար։