ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն ասել է, թե որ երկրներում կանցկացվի ԱԱ-2030-ը

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը նշել է, թե իր կարծիքով որ երկրները կընդունեն 2030 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:

«Վստահ եմ, որ 2030 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի Իսպանիայում և Պորտուգալիայում։ Այս հայտը հաղթական է, և մենք կանենք ամեն ինչ՝ օգնելու երկու երկրների, որոնք գրավիչ են, ապրում ու շնչում են ֆուտբոլով և ունեն լավ ենթակառուցվածք»,- Չեֆերինի խոսքերն է մեջբերում Reuters-ը։

Հիշեցնենք, որ Իսպանիայից և Պորտուգալիայից բացի, Արգենտինան, Ուրուգվայը, Պարագվայն ու Չիլին ցանկանում են 2030 թվականի աշխարհի առաջնությունն ընդունելու համատեղ հայտ ներկայացնել։