Պաշտոնական. Ռիս Ջեյմսը երկարաձգել է պայմանագիրը «Չելսիի» հետ

Ռիս Ջեյմսը երկարաձգել է պայմանագիրը «Չելսիի» հետ.

Ինչպես տեղեկացնում է Չելսիի պաշտոնական կայքը, կողմերի միջև նոր համաձայնագիրը հաշվարկված է մինչեւ 2027 թվականի ամառը։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ անգլիացին նոր պայմանագրով կդառնա լոնդոնյան ակումբի պատմության ամենաբարձր վարձատրվող պաշտպանը։

Ընթացիկ մրցաշրջանում Ջեյմսը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 5 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։