Անտոնի. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին ջերմ ընդունելության համար»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Անտոնին գրառում է կատարել սոցցանցերում՝ մեկնաբանելով իր նորամուտը:

Բրազիլացին Լոնդոնի «Արսենալի» դեմ Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրի խաղում խփել էր իր թիմի առաջին գնդակը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել էր 3-1 հաշվով:

«Ինչ անհավանական օր էր։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբին և թիմակիցներիս:

Ես երբեք չեմ մոռանա այս օրը։ Նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին ջերմ ընդունելության համար»,- գրել է ֆուտբոլիստը: