Գլեյզերների ընտանիքը պատրաստ է վաճառել «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերը

Գլեյզերների ընտանիքը գին է սահմանել, որով պատրաստ է վաճառել «Մանչեսթեր Յունայթեդը»։

Ըստ Daily Mail-ի, ընտանիքը կհամաձայնվի վաճառել «Յունայթեդը» 3,75 միլիարդ ֆունտով (4,35 միլիարդ եվրո), եթե նման առաջարկ լինի:

2022 թվականի օգոստոսին հաղորդվեց, որ Գլեյզեր ընտանիքը կարող է վաճառել «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերը։

Ակումբի շուկայական արժեքը գնահատվում է 5 միլիարդ ֆունտ ստերլինգ։