«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրի՝ «Արսենալի» դեմ խաղում տարած հաղթանակը (3:1).
«Ապրեք տղերք. Եվ հատուկ շնորհակալություն մեր երկրպագուներին։ «Առաջ, սատանաներ»: — գրել է 37-ամյա պորտուգալացին սոցցանցերում։
«Արսենալի» դեմ Ռոնալդուն փոխարինման է դուրս եկել 58-րդ րոպեին։
Նոր մրցաշրջանում նա դեռ չի աչքի ընկել արդյունավետ գործողություններով։