Ժոզե Մոուրինյո. «Ես կասեմ, որ նախընտրում եմ մեկ խաղում պարտվել 0:4 հաշվով, քան չորս հանդիպումներում 0:1 հաշվով»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ամփոփել է Իտալիայի առաջնության 5-րդ տուրի՝ «Ուդինեզեի» դեմ հանդիպումը (0:4).

««Ուդինեզեն» բարդ մրցակից էր, ով գիտի, թե ինչպես խաղալ նման հանդիպումներում:

Չի կարելի առաջինը գնդակ բաց թողնել նման հանդիպումներում, քանի որ դրանից հետո հակառակորդը շատ լավ պաշտպանվում է, անցնում հակագրոհների և կարող է տակտիկական խախտումներ թույլ տալ։

Մեկնարկում հիանալի պահ ուներ Պաուլո Դիբալան, ով, խաղադաշտում լավագույնն էր։ Ես կասեմ, որ նախընտրում եմ մեկ խաղում պարտվել 0:4 հաշվով, քան չորս հանդիպումներում 0:1 հաշվով»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում DAZN-ը։