«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրի խաղում «Արսենալի» նկատմամբ տարած հաղթանակը (3:1):
Հաշիվը բացեց «Յունայթեդի» նորեկ Անտոնին Մարկուս Ռեշֆորդի գոլային փոխանցումից հետո, իսկ վերջինս նաև դուբլի հեղինակ դարձավ:
«Մենք շատ ուրախ ենք հաղթելու և շատ լավ թիմի դեմ խաղալու համար. նրանք հիանալի գործեցին:
Անտոնին ու Ռեշֆորդը հիանալի խաղացին՝ չդադարելով սպառնալ մրցակցի դարպասին։ Գիտեմ, որ մենք շատ ուժեղ հարձակման գիծ ունենք. ֆուտբոլիստները հնարամիտ են և արագավազ։ Նրանք առաջին անգամ խաղացին միասին, և հաճելի էր դիտել նման կատարումը»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։