Իտալիայի առաջնության հինգերորդ տուրի կենտրոնական խաղում «Միլանը» 3:2 հաշվով հաղթեց «Ինտերին»:
«Ինտերի» կազմում աչքի ընկան Մարսելո Բրոզովիչը և Էդին Ջեկոն: Վերջինս 36 տարեկան 170 օրական հասակում դարձավ «ներաձուրիների» պատմության ամենատարեց ֆուտբոլիստը, ով գոլ խփեց «Միլանի» դեմ Իտալիայի առաջնության խաղում։ Նախորդ ռեկորդը պատկանում էր Վալտեր Սամուելին, ով գոլի հեղինակ էր դարձել 34 տարեկան 198 օրական հասակում։
Բոսնիացի հարձակվողը «Ինտերում» հանդես է գալիս 2021 թվականից։