«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խուլյեն Լոպետեգին մեկնաբանել է Լա Լիգայի 4-րդ տուրում «Բարսելոնայից» կրած պարտությունը (0:3).
Ընթացիկ մրցաշրջանում ակումբն արդեն երեք անհաջողություն է ունեցել։
«Խաղի սկզբում մենք ավելի լավ տեսք ունեինք, պահեր եղան։ Բայց հետո «Բարսելոնան» ցույց տվեց իր բարձր կարգը:
Մենք ձեռքերը վայր չենք դրել, փորձել ենք պայքարել բայց նրանք սխալներ թույլ չտվեցին պաշտպանությունում»,- Լոպետեգիի խոսքերն է մեջբերում Marca-ն: