«Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան լուսանկար է հրապարակել «Լացիոյի» դեմ խաղից հետո։
Հիշեցնենք, որ երեկ՝ Իտալիայի առաջնության հերթական տուրում, «Նապոլին» 2-1 հաշվով հաղթեց «Լացիոյին», իսկ Կվարացխելիան գոլի հեղինակ դարձավ։
21-ամյա ֆուտբոլիստը «Նապոլիի» կազմում մրցաշրջանի սկզբում խփել է չորս գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում: