Տիագո Սիլվան «Չելսիի» ղեկավարությանը խորհուրդ է տվել ձեռք բերել իր հայրենակցին

«Չելսիի» կենտրոնական պաշտպան Տիագո Սիլվան հայտնել է, որ ակումբին առաջարկել է ձեռք բերել իր հայրենակից Լուկաս Պակետային, ով այս ամառ միացել է «Վեսթ Հեմին»:

«Ես խոսել եմ «Չելսիի» ներկայացուցիչների հետ Լուկասի հնարավոր ձեռքբերման մասին: Ցավալի է, որ գործարքը չկայացավ:

Պարզվեց, որ ակումբը այլ առաջնահերթություններ ունի տրանսֆերային շուկայում»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում AS-ը:

Պակետան «Վեսթ Հեմին» է միացել օգոստոսի 29-ին։ Նրա տրանսֆերն ակումբի համար արժեցել է 43 միլիոն եվրո։

29-ամյա կիսապաշտպանի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։